Տարբեր կողմերից կարող են իշխանություններին ճնշել, որ նրանք, ունենալով մեծ վստահություն, գնան զիջումների

Կա իրավիճակ, որն 90-ականների իրավիճակն է հիշեցնում՝ ամեն գնով հարցի լուծման տարբերակը բացառել. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը, որ եթե դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը ստանա մանդատ, դա լավ հնարավորություն կլինի, որպեսզի ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում ավելի վճռական և որոշիչ քայլերի ձեռնամուխ լինեն: «Տարբեր կողմերից կարող են իշխանություններին ճնշել, որ նրանք, ունենալով մեծ վստահություն, գնան խիզախության և այն զիջումներին, որոնք կարող են նրանց հեղինակության շնորհիվ ունենալ։ Սա կլինի ցանկացած իշխանության սխալը, եթե նրանք փորձեն իրենց իշխանությունը տեղափոխել այդ դաշտ ու մտածել, որ կարող են այնպիսի լուծումներ առաջարկել, որոնք բխում են սեղանի վրա եղած տրամաբանությունից, բայց հակոտնյա են մեր շահերին։ Այն իշխանությունը, որը դա չի ըմբռնի, երկար կյանք չի ունենա մեր տարածաշրջանում»,- հայտարարեց Ռուստամյանը։ Ինչ վերաբերում է Բոլթոնի այն հայտարարությանը, թե ՀՀ-ում պետք է ՌԴ-ի ազդեցությունը թուլացնել, նա ասաց, որ ՌԴ-ի հետ ՀՀ ռազմավարական հարաբերություններն այսօր այլընտրանք չունեն։ «Այդ ռազմավարական գործընկերության նշանակությունը չհասկանալը ցանկացած իշխանության, եթե չասեմ` մեր երկրի անվտանգության համար է վտանգավոր»,- ասաց Ռուստամյանը:

2018-10-26

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...