Հայտարարել ենք, որ կողմ ենք քվեարկելու և այդպես էլ արել ենք (Տեսանյութ)

«Ունեինք երկու բացակա, բայց դա չի նշանակում, որ ՀՅԴ-ն կողմ չի քվերակել։ Նա միշտ հայտարարել է, որ կողմ է այս փոփոխություններին, թեև մեր առաջարկած էական փոփոխությունները չէին արձանագրվել նախագծի մեջ, բայց առաջընթաց կար նախորդի համեմատ և հայտարարել ենք, որ կողմ ենք քվեարկելու, և այդպես էլ արել ենք»,- ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը։ Նրա խոսքով՝ իրենք առաջարկում էին ԸՕ-ն կայանա, հետո նոր որոշվի ընտրությունների ժամկետը․ «Ֆիքսվել էր դեկտեմբեր, և ամեն ինչ արվում էր դեկտեմբերին հասցնելու համար, և դա էր էական սխալը։ Եվ պետք է պատճառն այստեղ փնտրել և ոչ թե, թե քանի բացակա քանի խմբակցությունից կա»,-հավելեց պատգամավորը։ Նա նաև նշեց, թե ինչպես կարելի է Դաշնակցությանը մոռանալ առաջարկությունների փուլում և հիմա ամեն ինչում մեղադրել Դաշնակցությանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

2018-10-29

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...