Պատերազմը դեռ ավարտված չէ

ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ Շուշիի ազատագրման եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի տարելիցներին: «Պետք է գիտակցենք, որ պատերազմը դեռ ավարտված չէ եւ ադրբեջանական իշխանության կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններն ու սահմանում տեղի ունեցող միջադեպերը ապացուցում են այդ փաստը»,- հայտարարեց նա: Հրայր Կարապետյանը նաեւ նշեց, որ միջազգային հանրության հայտարարություններն այս հարցի շուրջ պետք է ուղղված լինեն որ թե երկու երկրներին, այլ նրան, ով հեղինակ է այդ հայտարարությունների եւ ռազմական սադրանքների: «Պետք է դրանք հերթապահ հայտարարություններ չլինեն, այլ ունենան կոնկրետ հասցեատեր»,- ասաց նա: Հրայր Կարապետյանը վստահ է, որ, որ ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի. եթե պատրաստ լիներ, մեկ րոպե անգամ չէր սպասի «Ժամանակն է, որ մեր դիվանագիտությունն ավելի կոշտ հայտարարություններով հանդես գալ եւ միջազգային հանրությունից պահանջել պատժիչ գործողություններ` Ադրբեջանի նկատմամբ»,- կարծում է նա:

2011-05-10

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...