Դաշնակցությունը հավատարիմ է իր սկզբունքներին և իր ժողովրդին (Տեսանյութ)

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստին ***** Մեծարգո պարոն Փաշինյան, Հարգարժան պարոն Բաբլոյան, Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ. – Վերջին ժամանակներում որոշ քաղաքական գործիչների մոտ անհասկանալիորեն ակտիվացել է հակադաշնակցական հիստերիան: Թեև օրեր կպահանջվի ամբողջությամբ և լիարժեք ներկայացնելու համար դաշնակցության դեր՝ ազգային գաղափարախոսության և հայապահպանության գործում, հարկ եմ համարում ևս մեկ անգամ հակիրճ ներկայացնել նորանկախ Հայաստանի ծննդյան, նրա հետագա առաջընթացի, զարգացման գործընթացում Դաշնակցության կատարած աշխատանքների մասին: • Ինչպես բոլորս գիտենք Դաշնակցությունն իր ստեղծման առաջին իսկ օրից ականջալուր է հայ ժողովրդի պահանջներին ու ազգային ձգտումներին, միշտ ներկայացրել և շարունակում է ներկայացնել հայության հավաքական տեսակետը աշխարհի բոլոր մակարդակներում, որի վառ օրինակներից է հայ դատի հանձնախմբի ձևավորումը, • աշխարհի շուրջ 50 երկրներում 1909 թվականից առայսօր գործում է Հայ Օգնության միությունը: • Անուրանալի է Դաշնակցության մեծ դերն Արցախյան գոյամարտի հաղթանակներում, որի համար իրենց կյանքն են զոհել նաև բազմաթիվ դաշնակցականներ, • Հիշենք նաև Արցախի համար մարտնչող ազատամարտիկների բուժման և օգնության ուղղությամբ կազմակերպված դաշնակցության լայնածավալ աշխատանքները: • Դաշնակցությունը աշխարհի մի քանի տասնյակ երկրներում ունի կառույցներ, որոնք անհերքելիորեն ավելի ուժեղ են և ավելի մեծ գործեր են կատարել ու շարունակում են կատարել հօգուտ մեր հայրենիքի, քան այդ երկրներում գոյություն ունեցող ՀՀ դեսպանատները և ՀՀ սփյուռքի նախարարությունը: Անհերքելի է նաև այն հանգամանքը, որ դաշնակցության նվիրյալներն այդ ամենը կատարում են առանց վարձատրության, ասեմ ավելին՝ բազմաթիվ են դեպքերը, երբ իրենց վերջին լուման և անգամ կյանքն են ներդրել հանուն հայրենիքի բարօրության: • Դաշնակցությունը մշտապես հավատարիմ է մնացել իր գաղափարներին ու սկզբունքներին, եղել է պետության, պետականության կողքին՝ անհրաժեշտության դեպքում համագործակցել նաև տվյալ ժամանակահատվածում գործող իշխանությունների հետ՝ հօգուտ պետության և ազգային շահերի՝ հարկ եղած դեպքերում նաև ընդվզել է՝ դարձյալ հօգուտ պետության և ազգային շահերի…: Ինչպես բոլոր կուսակցություններում, այնպես էլ Դաշնակցությունում եղել են և կան անհատներ, ովքեր երբեմն սխալվում են, սակայն այդ հանգամանքը որևէ մեկին իրավունք չի վերապահում բացասական արտահայտվել տասնյակ տարիների անբասիր պատմություն ունեցող կառույցի մասին: Անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով այս պահին վայելում է հայ ժողովրդի բարձր վստահությունը, ոչ նախկինում, երբ Ազգային Ժողովի պատգամավոր էր, և ոչ էլ այժմ, Դաշնակցության մասին բացասական չի արտահայտվել, որովհետև նա գնահատում է Դաշնակցության անցած պատմական ուղին և կարևորում է վերջինիս դերն ու նշանակությունը: Միշտ հիշենք, որ Դաշնակցությունը մնում է հավատարիմ իր սկզբունքներին և իր ժողովրդին: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-11-01

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...