Ազգային արժեքների պահպանման հարցում Դաշնակցության դերակատարությունը մեծ է

Ժողովուրդը Դաշնակցության կարիքը միշտ ունի, որպեսզի առնվազն զերծ պահի երկիրն ինչ-որ անորոշ ապագայից, ցնցումներից: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Այսօր ապագայի նկատմամբ անորոշությունը շատ մեծ է, և ազգային արժեքների պահպանման հարցում Դաշնակցության դերակատարությունը մեծ է: Ես ասել եմ` Դաշնակցության գոյությունը պայմանավորված չի լինելու այս ընտրությունների արդյունքներով: Դաշնակցությունն, անկախ ամեն ինչից, եղել է, կա ու կլինի, քանի այս ազգային խնդիրները չեն լուծվել: Մյուս կուսակցությունները պետք է մտածեն, որ եթե հանկարծ իշխանությունը կորցնեն, կպահպանվե՞ն, թե՞ ոչ, ընտրություններում ձախողվեն, այլևս կմնա՞ն, թե՞ ոչ: Դաշնակցությունն այդպիսի խնդիր չունի»,- շեշտեց նա: Ռուստամյանն ասաց, որ մարդիկ կան, որ դեռ ազդված են 70 տարիների հակադաշնակցական քարոզչությունից: «Դաշնակցությունը ներկայացվել է որպես դավաճան, որպես հողեր տվող և այլն: Ինչ ասես, ասել են: Այնպիսի մթնոլորտ են ձևավորել Դաշնակցության շուրջ, որ մարդկանց հետ խոսում ես ու զարմանում, որ մարդիկ այդ ազդեցության տակ են դեռ: Ֆիլմերը նայեք` ինչեր են ցույց տալիս»,- նշեց նա: Հարցին` այդ անվստահությունը ՀՅԴ-ի քայլերի պատճառով չէ՞, Ռուստամյանը պատասխանեց. «Ցանկացած կուսակցություն, թեկուզ` 128 օրական լինի, տեսեք, թե քանի սխալ թույլ կտա: Բա Դաշնակցությունը 128 տարի գործել է: Իհարկե, եղել են նաև սխալներ»: Ըստ նրա` հիմնական սխալներից մեկն այն է, որ ՀՅԴ-ն կոալիցիա է կազմել, որտեղ վճռորոշ ձայն չի ունեցել: «Չէր կարելի կոալիցիա կազմել, որտեղ կարող են առանց քեզ որոշումներ կայացնել: Դրա պատճառով մենք չենք կարողացել լիարժեք լուծել մեր առջև դրված խնդիրները: Հիմա այդպիսի բան չի կրկնվի»,- վստահեցրեց Ռուստամյանը: Հարցին` վերջին կոալիցիա՞ն նկատի ունի, նա պատասխանեց` բոլորը: «Վերջինը մի քիչ տրամաբանություն ուներ: 3/5-ի պահանջ կար, առանց մեզ չէին կարողանում ձևավորել այդ 3/5-ը: Երբ սահմանադրական օրենքներ պետք է փոխվեին, այդ ժամանակ առանց ՀՅԴ-ի չէին կարողանում` այդտեղ դերակատարություն կար: Բայց մնացած հարցերում դերակատարությունը եղել է ՀՀԿ-ինը, մեր դերը վճռորոշ չի եղել»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ եթե իրենք չեն ունենալու վճռական ձայնի իրավունք և առանց իրենց կարող են որոշումներ կայացնել, այդպիսի դաշինքների, միությունների մեջ չեն մտնելու:

2018-11-13

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...