Պղնձաձուլարանը վաղ թե ուշ փակվելու է. Տիգրան Ավինյանը՝ Արմենուհի Կյուրեղյանին

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտնեց, որ Ալավերդու տարածաշրջանի մոտ 1800 աշխատողներ կորցրել են աշխատանքը. «Ճի՞շտ է արդյոք, որ կառավարությունը բնապահպանական բարձր նորմերի իր պահանջով նպաստել է Ալավերդու պղնձաձուլարանի փակման որոշմանը»: Ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ պնձաձուլարանը փակելու հարցի որոշում չկա. «Այս պահին հարցը քննարկվում է, բայց կոնկրետ պղնձաձուլարանը ոչ միայն միջազգային, այլև տեղական ստանդարտներին չի համապատասխանում: Պղնձաձուլարանը վաղ թե ուշ փակվելու է, բայց դրան զուգահեռ դիտարկվում են նաև ներդրումային ծրագրեր»: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-11-14

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...