Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների բառապաշարն օգտագործել. Արմեն Ռուստամյան (Տեսանյութ)

ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս կարծում է, որ օրերս Գեղարքունիքի մարզ աշխատանքային ժամին կատարած այցի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզչություն է արել այն դեպքում, երբ նախընտրական քարոզարշավը Հայաստանում դեռ չի մեկնարկել։ «Այո՛, այդ այցելության ընթացքում եղել են, հնչել են արտահայտություններ, որոնք քարոզ են նշանակում, մասնավորապես, այն պահը, որ ձայն պետք է տաք մեզ, որպեսզի մենք շարունակենք այն, ինչ սկսել ենք, ավարտին հասցնենք Ազգային ժողովի ձևավորման գործընթացը։ Ի՞նչ է դա նշանակում, նշանակում է, որ ձայն պետք է տան Նիկոլ Փաշինյանի ուժին։ Էլ քարոզչությունը ո՞նց է լինում», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ռուստամյանը։ Նրա կարծիքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է արձագանքել այդ ամենին։ Դիտարկմանը, թե իշխանությունն ասում է, որ աշխատանքային ժամին մարզային այցելություն է կատարել, Ռուստամյանն արձագանքեց՝ հիշելով անցյալը. «Նույն բանն ասում էր, երբ Փաշինյանն ընդդիմություն էր և ասում էր մյուս վարչապետների մասին, ովքեր այցելում էին մարզեր ու նրանք էլ նույն ձևով պատասխանում էին։ Գիտեք՝ այս ամենը դեժավյու է ինձ համար դառնում։ Գալիս են իշխանության ու սկսում են նույն բառապաշարն օգտագործել, ինչպես նախկին իշխանություններն էին օգտագործում։ Մի քիչ գոնե դրանից զգուշանան, որովհետև այդ նույն պարզաբանումները լսել ենք նախորդ վարչապետերից»։ Նշենք, որ երեկ ՀՀԿ-ն ևս տարածել էր հայտարարություն՝ քննադատելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որ վերջինն աշխատանքային ժամին զբաղվում է նախընտրական քարոզչությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում:

2018-11-21

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...