Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների արդյունքների վրա․ Արմեն Ռուստամյան (Տեսանյութ)

«Դաշնակցության հետագա գործունեությունը կապված չէ միայն այս ընտրությունների արդյունքների հետ։ Դաշնակցությունը եղել է, կա ու կլինի՝ անկախ որևէ հանգամանքից։ Եղել է, որ մենք 70 տարի Հայաստանում չենք էլ եղել, բայց Դաշնակցությունը եղել է, որովհետև իր կարիքը ժողովուրդն ունի։ Այսօր էլ, վստահ եմ, որ ժողովուրդը Դաշնակցության կարիքն ունի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նա նշեց, որ այս ընտրություններին անկանխատեսելի են արդյունքները․«Անկանխատեսելիություն, իսկապես կա, միակ կանխատեսելին այն է, որ առաջին տեղում կլինի «Իմ քայլը» դաշինքը»,-ասաց նա։ Հայաստանում, նրա խոսքով, անձնական կապերը մեծ դեր ունեն և ինչ-որ առումով ազդելու են ընտրությունների արդյունքների վրա։ Ըստ նրա՝ սա աննախադեպ իրավիճակ է։ Մանրամասները՝ տեսանյութում:

2018-11-20

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...