ՀՅԴ-ն կողմ չի քվեարկի

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր խոսքում հիշեցրեց, որ խորհրդարանը «Հանրային ծառայությունների մասին» օրենքի նախագծին կողմ չի քվեարկել, իսկ դա նշանակում է, օրենքը չի անցել Նա նշեց, որ ՀՅԴ խմբակցությունն ամբողջությամբ ներկա էր դահլիճում, սակայն չքվեարկեց, որովհետեւ չէր ուզում, որ այս օրենքն ընդունվի, իսկ մեծամասնությունն էլ չկարողացավ քվորում ապահովել: Վահան Հովհաննիսյանի խոսքերով իր համար անհասկանալի է, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ցանկանում են տպավորություն ստեղծել, թե կառավարությունը, «թուր կեծակին» առած, ուզում է պայքարել կոռուպցիայի դեմ, բայց խորհրդարանը եւ հատկապես ընդդիմությունը դա չի ուզում, «Իրականում դա այդպես չէ»,-ասաց նա: Վահան Հովհաննիսյանի համոզմամբ` այս օրինագիծը չի կարող ապահովել այդ մարմնի անկախությունը: «Նայենք, թե ով է իր ձեռքում պահում այդ լծակները: Հանձնաժողովի անդամներին նշանակում են նրանք, ում ընտրում են քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, մենք էս տեսակի անկախությանը չենք հավատում,- ասաց նա եւ ավելացրեց, որ, սա կդառնա գործիք` հետապնդելու նրանց, ում քաղաքական որոշում կա հետապնդելու «Խաչիկ Սուքիասյանի պատմությունը ձեզ ծանոթ չի՞, ԱԺ-ում չկային այլ օլիգարխներ, որոնք հարկային դաշտում, տնտեսական պատժամիջոցների էին արժանի, կային եւ հիմա էլ կան, բայց քաղաքական հայացների համար հենց նա ընտրվեց: Խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ քանի որ բերված նախագիծը որեւէ էական փոփոխություն չի կրել, խմբակցությունը կողմ չի քվեարկելու, իսկ դեմ կքվեարկի թե ընդհանրապես չի քվեարկի, հետո կորոշենք:

2011-05-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...