ՀՅԴ-ն ԼՂՀ ճանաչմանը կողմ է քվեարկելու

«Ժառանգության» կողմից ԼՂՀ ճանաչման հարցի քննարկմանը` ԱԺ Դաշնակցության ֆրակցիայի ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե ԼՂՀ ճանաչման հարցը հասել է խորհրդարան և պետք է քվեարկություն լինի, ապա ՀՅ Դաշնակցության ֆրակցիան ամբողջությամբ կողմ է քվեարկելու: ««ժառանգության» մեր գործընկերները շատ լավ գիտեն, որ մեր ֆրակցիան նույնպես դեմ է եղել այս պահին հարցի քննարկմանը, որովհետև բազմիցս հայտարարել ենք` սա այն հարցը չէ, որ կարելի է քննարկել, բայց չքվեարկել, կամ դեմ քվեարկել, կամ ձեռնպահ լինել: Սա այն հարցն է, որ 131 պատգամավոր պետք է գան և քվեարկեն կողմ»,- ասաց նա: Վահան Հովհաննիսյանի կարծիքով ստեղծված իրավիճակը պետք է դաս լինի թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության համար, որ չկարողացան կոմպրոմիսի գալ: «Այս անհանդուրժողականության բախումը տեղի չէր ունենա, եթե ժամանակին իշխանությունները ընդունեին Արմեն Ռուստամյանի առաջարկը և ԼՂՀ հետ ռազմաքաղաքական դաշինքի մասին հայտարարությամբ հանդես գային, որում ամեն ինչ ասված կլիներ` առանց վտանգավոր ձևակերպումների»,- եզրափակեց խմբակցության ղեկավարը:

2010-10-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...