Կառավարությունը հերթական անգամ չկատարեց խոստումը

Արծվիկ Մինասյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ «Հանրային ծառայությունների մասին» օրինագծին: Նա նշեց, որ ներկայացված նախագիծը հակասում է սահմանադրության նորմերի եւ այնտեղ չկա որեւէ սոցիալական երաշխիք` հանրային ծառայողների համար` սկսած աշխատավարձից, վերջացրած նրանց բժշկական եւ կենսաթոշակային ապահովումով: Նա հիշեցրեց, որ կառավարությունը եւ վարչապետը բազմիցս այս ամբիոնից հայտարարել են, թե պետք է բերել հանրային ծառայության վարձատրության միասնական ռազմավարություն: “Դուք կողմ քվեարկելով փաստորեն ընդունում եք, որ կառավարությունը հերթական անգամ չի կատարում խոստումները եւ դուք էլ պետք է պաշտպանեք այդ մոտեցումները: խոստովանում եք, որ կառավարությունը չի կատարել իր խոստումները”,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նա հիշեցրեց, որ այս նախագիծը համակարգային առումով չի ներառում այնպիսի ոլորտներ, ինչպիսին կրթությունն ու առողջապահությունն է: Անդրադառնալով այս նախագծով ստեղծվող էթիկայի հանձնաժողովին, դաշնակցական պատգամավորը նշեց, որ այն կրելու է ձեւական բնույթ եւ չի չի կարող ապահովել հակակոռուպցիոն այնպիսի կարեւոր գործողություններ, որը պիտի միտված լինի մեր երկրում բիզնեսի եւ քաղաքականության տարանջատմանը: “Այս նախագիծը դառնում է հերթական ֆիկցիան, հերթական ձեւական նախագիծ, որը կոչվ ած լինելով հանրային ծառայությունների կարգավորմանը էության մեջ նպատակ ունի քողարկելու բիզնեսի եւ քաղաքականության սերտաճմանը եւ իրական պայքար չմեղելու կոռուպցիայի դեմ”,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը:

2011-05-24

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը 2017թ....
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի...
Ավելի հավակնոտ, թիրախավորված ծրագիր է. Աղվան Վարդանյանը՝ կառավարության...
...
Այլ...