«Կառավարությունը խրախուսում է օլիգարխիկ համակարգը»

«Կառավարությունը շարունակում է իր ապիկար քաղաքականությունը և խրախուսում է ներմուծման տնտեսությունը, խրախուսում է մոնոպոլիստական, օլիգարխիկ տնտեսական կարգը մեր երկրում»,- անդրադառնալով Ակցիզային հարկի մասին օրենքի նախագծին` ասաց ԱԺ Դաշնակցության խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Վերջինիս համոզմամբ` այս նախագծերի փաթեթը բացառապես ներկրողի շահերից է բխում, և չկա որևէ միջազգային կառույց, որ նման պահանջ դնի Հայաստանի առաջ: «Իսկ եթե այդպիսի կառույց կա, նշանակում է, մեր կառավարությունն այնքան անզոր ու թույլ է, թե՛ վերլուծական կարողությունով, թե՛ քաղաքական կամքի դրսևորմամբ, որ չի կարողանում այդ կառույցներին ներկայացնել, որ Հայաստանի տնտեսությունը կարիք ունի տեղական արտադրության խրախուսման»,- ասաց նա և ավելացրեց, որ եթե մենք նման կառավարություն ունենայինք, ապա մեր արտադրողին հետևից չէինք հարվածի և գործազրկության նոր բանակ չէինք ավելացնի:

2010-10-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...