Ազատամարտիկների ընտանիքներին օգնելը մեր պարտքն է

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ Արցախյան պատերազմի ընթացքում զոհված և Մարտական խաչի առաջին կամ երկրորդ աստիճանի մշքանշան ստացած 65 ազատամարտիկների ընտանիքների խնդրին, որոնք թոշակ չեն ստանում ոչ Հայաստանից, ոչ էլ Արցախից: Հրայր Կարապետյանը կոչ արեց այս հարցի մեջ ոչ թե ֆինանսական կամ իրավական խնդիր տեսնել, այլ բարոյական: «Պատերազմից 15-16 տարի հետո մենք պարտավոր ենք շտկելու այս սխալը, դա մեր պարտականությունն է և ես կոչ եմ անում նաև մեր պատգամավորներին, նկատի ունենալով բյուջեի առաջիկա քննարկումները, անպայմանորեն այս խնդրի լուծումը տալ, խոսքը շատ էլ մեծ թվերի մասին չէ: Եթե չեմ սխալվում, խոսքն ընդամենը 83-85մլն դրամի մասին է »,- ասաց Հրայր Կարապետյանը: Նա նշեց նաև, որ Պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հանձնաժողովը բյուջեի քննարկման ժամանակ այս առաջարկությունը ներկայացրել է:

2010-10-26

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...