Բանակի մասին քննարկումները պարբերական են լինելու

ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի յոթին հանձնաժողովը կազմակերպել է բաց քննարկում` պատգամավորների, ՊՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Այն աշխատանքը որ կատարվում է ՊՆ-ի կողմից, եւ մեր կողմից օրենքների ընդունումը խիստ կարիք ունի թե լուսաբանման, թե կիրակման մեխանիզմների, հասարակական վերահսկողության առումով դրանք կյանքի կոչելու կարիք ունի»,- ասաց նա: Ոչ ոք կասկած չունի, որ մեր հարեւանների հետ համեմատած մեր բանակն ավելի մարտունակ է եւ վճռական` հայրենիքի հողը պաշտպանելու համար, բայց մենք ուզում ենք, որ բանակը մեր հասարակության ամենաօրինակելի մասը լինի: «Բանակի համար հայրական հոգատարություն պետք է ունենան բոլորը»,- ասաց հանձնաժողովի նախագահը` եւս մեկ անգամ կարեւորելով բանակին առնչվող քննարկումները:

2011-09-13

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Եթե լիարժեք բանակցություններ են ուզում, պետք է խոսեն Արցախի հետ....
Այլ...