Կայացավ Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը

Երիտասարդական խորհրդարանն այսօր սկսեց առաջին գումարման երկրորդ նիստի աշխատանքները: Նիստը նախագահող Հարություն Ազգալդյանը տեղեկացրեց, որ ԵԽ-ում արդեն ձեւավորվել են երկու խմբակցություններ` ՀՅԴ-ն եւ «Բարգավաճ Հայաստանը»: Իսկ պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե իրենք նպատակահարմար չեն գտնում Երիտասարդական խորհրդարանում խմբակցություններով աշխատելը, ԵԽ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Վարդանյանը արձագանքեց, նշելով առնվազն երեք տոտոլիտար երկիր` Կուբան, Չինաստանն ու Կորեայի դեմոկրատական հանրապետությունը, որոնք աշխատում են առանց խմբակցությունների: ՀՅԴ խմբակցությունը օրակարգի մեջ փոփոխություն մտցնելու առաջարկով հանդես եկավ` առաջարկելով օրակարգում ներառել նաև հաշվիչ հանձնաժողովի ձևավորման մասին կետը: Առաջարկը ընդունվեց և ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով, որում ընգրկվեց նաև ՀՅԴ խմբակցությունից Ազատուհի Սիմոնյանը: ՀՅԴ խմբակցությունն իր գործունեությունը բուռն ու ակտիվ սկսեց եւ խմբակցության պատգամավորներն իրենց տեսակետներն ու դիտարկումները ներկայացրին քննարկված բոլոր երեք օրինագծերի շուրջ: «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցությունը մի քանի հարցապնդումներ ներկայացնելուց հետո առաջարկեց օրինագծի քվերակությունը հետաձգել` փոփոխություններ մտցնելու և ավելի ճիշտ ձեևակերպումենր տալու նպատակով: Սակայն օրինագծի հեղինակները չհետաձգեցին քվեարկությունը: Չնայած ՀՅԴ խմբակցությունը դեմ քվեարկեց օրինագծին, այնուամենայնիվ օրինագիծն ընդունվեց: «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցությունը հանդես եկավ օրինագծում փոփխություններ անելու առաջարկով, քանի որ այնտեղ կային բազում իրավաբանական սխալ ձևակերպումներ, որոնք հակասում էին և' ՀՀ Սահմանադրությանը, և' մարդու իրավունքների և' ազատությունների հիմնարարա սկզբունքներին: Առողջ քննարկման և հարց ու պատասխանի շնորհիվ, ԲՀԿ խմբակցությունը համաձայնվեց օրինագծի քվերակությունը հետաձգել` օրինագծում փոփոխություններ մտցնելու համար: «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ընթացքում ՀՅԴ խմբակցությունը նկատեց, որ ոչ միայն օրենքի հիմնավորում գրված չէ, այլև առհասարակ տրված չէ թե ինչ ենք հասկանում «կամավոր աշխատանք» ասելով և ո՞վ է կամավորը, տրված չէ օրենքի սյուբեկտի բնորոշումն ու սահամանումը: Բացի այս բացթողումներից, օրենքի նախագծում կային բազում սխալ և իրավաբանորեն թերի ձևակերպումներ, ինչը իր խոսքում հաստատեց նաև հիմնական զեկուցողը: ՀՅԴ խմբակցության քարտուղար` Ազատուհի Սիմոնյանը ներկայացնելով խմբակցության պաշտոնական կարծիքը իր խոսքում նշեց, որ խմբակցությունը առաջարկում է հետաձգել քվերակությունը և կատարել հիմնարար փոփոխություններ ու լրացումներ: Նա իր խոսքում նշեց, որ այստեղ արդեն իսկ դրված է Երիտասարդական Խորհրդարանի և խորհրդարանաններից յուրաքանչյուրի հեղինակության հարցը, եւ նման թերություններով լի օրինագիծը չի կարող ընդունվել եւ մտնել ՀՀ ԱԺ օրակարգ: Սակայն օրինագծի հեղինակը չընդունեց առաջարկը և դրեց քվեարկության: Արդյուքնում օրինագիծը ընդունվեց:

2011-09-29

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...