Երիտասարդական խորհրդարան.ՀՅԴ Խմբակցությունն առաջարկեց հետաձգել քվեարկությունը

Երիտասարդական խորհրդարանի առաջին գումարման երկրորդ նիստի օրակարգում ընդգրկված էր նաև «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկման ընթացքում ՀՅԴ խմբակցությունը նկատեց, որ ոչ միայն օրենքի հիմնավորում գրված չէ, այլև առհասարակ տրված չէ թե ինչ ենք հասկանում «կամավոր աշխատանք» ասելով և ո՞վ է կամավորը, տրված չէ օրենքի սյուբեկտի բնորոշումն ու սահմանումը: Բացի այս բացթողումներից, օրենքի նախագծում կային բազում սխալ և իրավաբանորեն թերի ձևակերպումներ, ինչը իր խոսքում հաստատեց նաև հիմնական զեկուցողը: ՀՅԴ խմբակցության քարտուղար` Ազատուհի Սիմոնյանը, ներկայացնելով խմբակցության պաշտոնական կարծիքը, իր խոսքում նշեց, որ խմբակցությունը առաջարկում է հետաձգել քվերակությունը և կատարել հիմնարար փոփոխություններ ու լրացումներ: Նա իր խոսքում նշեց, որ այստեղ արդեն իսկ դրված է Երիտասարդական Խորհրդարանի և խորհրդարանականներից յուրաքանչյուրի հեղինակության հարցը, եւ նման թերություններով լի օրինագիծը չի կարող ընդունվել եւ մտնել ՀՀ ԱԺ օրակարգ: Սակայն օրինագծի հեղինակները չընդունեց առաջարկը և դրվեց քվեարկության: Արդյունքում օրինագիծը ընդունվեց, այնուամենայնիվ խմբակցությունը լիահույս է, որ հետագայում հնարավոր կլինի կատարել որոշակի փոփոխություններ:

2011-09-29

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...