Թռչկանը` հերթական վանդալիզմի զոհ

ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը ավանդական հայտարարությունն¦րի ժամին անդրադարձավ Թռչկանի ջրվեժի խնդրին եւ ներկայացրեց իր մտահոգություններն այս խնդրի առնչությամբ: «Բնապահպանությունն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը հասարակության և պետության քաղաքակիրթ գոյակցության բաղկացուցիչներից է: սակայն այդ ճշմարտությունը, ավաղ, որևէ առնչություն չունի մեր իրականության հետ, քանի որ բոլորս ականատեսն ենք ու նաև լուռ վկան մեր բնաշխարհի նկատմամբ հերթական վանդալիզմի»- հայտարարեց նա: Որպես ասվածի ապացույց` Լիլիթ Գալստյանը ներկայացրեց փաստեց, որ ՀՀ Կառավարության 967-Ն որոշմամբ դեռևս 2008թ-ին է այն ներառվել ՀՀ բնության հուշարձաների ցանկի մեջ: Այնուամենայնիվ, նշեց նա, սա չի խոչընդոտել, որ Բնապահպանության նախարարության և պետական այլ մարմինների կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին 2009-10 թթ. (ճիշտ այն ժամանակ, երբ ջրվեժն ընդգրկված է եղել ՀՀ բնության հուշարձանների ցանկում) տրվեին մի շարք թույլտվություններ, այդ թվում նաև` բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն, ջրվեժի վրա, անմիջական բացասական ազդեցության գոտում, 1 Մգվտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան կառուցելու թույլտվություն: «Եվ սա այն դեպքում, երբ ջրվեժը սահմանվել է բնության հուշարձան,և դրա վրա ուղղակի կամ անուղղակի ազդող որևէ գործունեություն արգելված է համապատասխան օրենսդրությամբ»,- ասաց Լիլիթ Գալստյանը: Պատգամավորը նաեւ նշեց, որ ՀԷԿ-ի կառուցման ապօրինի թույլտվությամբ խախտվել է նաև «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» ՄԱԿ կոնվենցիայի (28.06.1998թ, Օրհուս) պահանջները: «Այս ամենի արդյունքում չի բացառվում, որ կրկնվի Շաքիի ջրվեժի ճակատագիրը, երբ այցելուներին դիմավորում է ինչ որ փնթի ու մի քանի հազար դրամի դիմաց բացում Աստծո շնորհով մեզ տրված, բայց ինչ որ մեկի կողմից սեփականաշնորհված ջրվեժի ծորակը: Զարմանում եմ այն կույր համառությունից, որ Կառավարությունը դրսևորում է հասարակության հերթական ընդվզման դեմ` խնդիրները լուծելու քաղաքաքակիրթ ճանապարհը որդեգրելու փոխարեն մեր հայրենակիցներին դրդելով փողոցներում միտինգներում նաև եվրադատարաններում պաշտպանել իրենց իրավունքներն ու արժանապատվությունը»,- եզրափակեց դաշնակցական պատգամավորը:

2011-10-25

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...