Որոշ դպրոցներ կկանգնել փակման վտանգի առաջ

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանն հիշեցրեց, որ շուտով խորհրդարանը քննարկելու է 2012թ. բյուջեն, և առաջարկեց այս տարի մարզերի որոշ դպրոցների համար ֆինանսավորման նոր մեխանիզմ ստեղծել։ «Մենք գիտենք, որ դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով, և իհարկե՝ տրվում է նաև որոշակի հավելում։ Աշակերտների թվով ֆինանսավորվում են նաև մարզերի դպրոցները։ Սակայն վերջին ժամանակներում արված վիճակագրության համաձայն, մեր մարզերում մի քանի շրջանների դպրոցներ չունեն առաջին դասարանցիներ, և կան դպրոցներ, որոնց ընդհանուր թիվը 30–40–ի է հասնում, օրինակ՝ Աշոցքի շրջանի դպրոցը, որը 8 աշակետ ունի։ Այս դպրոցները, որոնք աշակերտների թվով են ֆինանսավորվելու, կանգնելու են ֆինանսական լուրջ խնդրի առջև»,- հայտարարեց պատգամավորը: Դաշնակցության ներկայացուցիչն առաջարկեց բյուջեի քննարկումների ընթացքում հաշվի առնել այս հանգամանքը: «Առաջարկում եմ նոր հայեցակարգ, կամ այլ սկզբունքով մոտենալ այն մարզերի դպրոցներին, որտեղ աշակերտների թիվը շատ քիչ է, և որտեղ, իսկապես, վտանգ կա դպրոցները փակվելու»,–ասաց Ռուզան Առաքելյանը

2011-10-25

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...