Ամենակուլ բիզնեսը ոչնչացնում է մշակույթը

Հայաստանը փորձում է տարբեր բնագավառներում աշխարհին հավասար քայլ գցել եւ կազմակերպել միջազգային ու համաշխարհային մակարդակի միջոցառումներ. ավանդական հայտարարությունների ժամին նկատեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը: Սակայն պատգամավորի նպատակը սա քննադատելը չէր: «Մեկ բան է սակայն մեծ-մեծ հավակնությունները, եւ մեկ այլ բան` իրական գործն ու վարքը»,- ասաց նա: Որպես օրինակ ՀՅԴ խմբակցության քարտուղարը նշեց «Ոսկե ծիրան» ամենամյա փառատոնի անցկացումը Երեւանում, որին մասնակցելու համար հրավիրվում են հայտնի հյուրեր եւ մեծ ջանքեր են գործադրվում փառատոնի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ, սակայն մյուս կողմից ոչնչանում են բոլոր կինոթատրոնները. վերջինը «Նաիրի» կինոթատրոնն էր: «Ամոթ էր տեսնել, թե ինչպես այս տարի փառատոնային ֆիլմերը ներկայացվում էին տարբեր, ոչ դրա համար նախատեսված դահլիճներում»,- նշեց պատգամավորը: Արտաշես Շահբազյանը նաեւ նկատեց, որ չնայած ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2012 թվականին Երեւանը հռչակել է գրքի մայրաքաղաք, սակայն արդեն հատուկենտ գրատներն են փակվում Երեւանում: «Ամենակուլ բիզնեսի տրամաբանությունը ոչնչացնում է ճանապարհին հանդիպող ամեն ինչ` այդ թվում մշակույթը: Եւ դրան փոխարինելու է գալիս մշակութաման բիզնեսը` շոու բիզնեսը:

2011-10-25

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...