Երիտասարդական խորհրդարան. ՀՅԴ խմբակցությունը միանում է ակցիային ի պաշտպանություն Թռչկանի ջրվեժի

Վաղը ժամը 15:00-ին Բնապահպանության նախարարության մոտ` Վերնիսաժի հարեւանությամբ, տեղի է ունենալու բողոքի ակցիա` Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները դադարեցնելու պահանջով: Երիտասարդական խորհրդարանի ՀՅԴ խմբակցությունը անպայման մասնակցելու է այս ակցիային եւ Հայաստանի բնության այս չքնաղ վայրի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին կոչ է անում համախմբվել ու պայքարել ի պաշտպանություն մեր սիրելի Թռչկանի: Հիշեցնենք, որ Թռչկանի ջրվեժը հատուկ պահպանվող տարածք է, բնության հուշարձան, որը պաշտոնապես ընդգրկված է Հայաստանի կառավարության կողմից հաստատված բնության հուշարձանների ցուցակում: Բնապահպանության նախարարությունը, անտեսելով այդ փաստը, ընկերությանը շինարարություն թույլատրող փաստաթղթեր, բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն եւ ջրօգտագործման թույլտվություն է տրամադրել «Ռոբշին» ընկերությանը:

2011-10-31

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...