ԵԽՀՅԴ խմբակցության ներկայացուցիչը մասնակցեց Հայաստան-Եվրամիություն Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին

Նոյեմբերի 3-ին Հայաստան-Եվրամիություն Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Երիտասարդական Խորհրդարանի անդամների հետ: Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները անդրադարձան երիտասարդության դերին եւ կարեւորեցին Երիտասադրական Խորհրդարանի դերը երկրում առկա հարցերի բարձրաձայնման եւ լուծման տեսանկյունից: Հանձնաժողովի քարտուղարի հարցին,l թե ինչ խնդիրներ ունի երիտասարդությունը Հայաստանում եւ մասնավորապես ինչպիսի հարցեր է քննարկում եւ ինչ մթնոլորտ է տիրում ԵԽ-ում, հանդիպմանը ներկա Երիտասարդական Խորհրդարանի ՀՅԴ Խմբակցության քարտուղար Ազատուհի Սիմոնյանը իր ելույթում ասաց. « ՀՀ-ում կան բազում խնդիրներ, բայց բոլորից առանցքայինը սոցիալական անարդարության եւ անհավասարության հարցն է, որն իր հետ ծնում է այլ խնդիրներ: Իսկ այս խնդիրների լուծող միավորը ով է եթե ոչ իշխանությունն ու իշխող ուժը, եւ այստեղից էլ ծագում է տրամաբանական հաջորդ հարցը` ինչպես է ընտրվում իշխանությունը, պարզ է որ ընտրությունների միջոցով: Ահա այս տրամաբանությունից ելնելով` ՀՅԴ կուսակցությունը եւ երիտասարդական կառույցը առաջ են քաշել §Քվեն ուժ է¦ հասարակական-քաղաքացիական շարժման գաղափարը, որի էությունը եւ հիմնական նպատակը քաղաքացու մոտ իրավագիտակցության ձեւավորումն է, իր ձայնով երկրի կառավարման մեջ փոփոխություն մտցնելու հնարավորության գիտակցումն է: Սա նաեւ ընտրությունների նկատմամբ քաղաքացիաիական վերահսկողության լավագույն ձեւերից է: Իսկ ինչ վերաբերում է ԵԽ գործունեության եւ տիրող մթնոլորտին, պետք է նշեմ, որ եթե անգամ առակա են խնդիրներ, ապա դրանք լինում են կառուցողական բնույթի եւ իրենց լուծումն են գտնում առողջ քննարկումների, կառուցողական մոտեցման եւ փոխհամագործակցության միջոցով: Երիտասարդ խորհրդարանակնները գիտակցելով այս կառույցի դերակատարությունը երիտասարդության կյանքում, ցանկանում են այս հարթակի միջոցով լուծումներ առաջարկել երիտասարդությանը հուզող խնդիրների մասին, եւ չնայած առկա քաղաքական եւ գաղափարական տարակարծություններին, այնուամենայնիվ, աշխատում են համագործակության ձգտումով եւ ընդհանուր գործին օգուտ տալու մղումով»:

2011-11-03

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ԱԺ խմբակցությունները հանդիպել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ...
Առաջին արդյունքները նկատելի են. Աղվան Վարդանյան
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Այլ...