Տեղի ունեցավ ԵԽ հերթական նիստը

Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը եւ երիտասարդ պատգամավորները հասցրեցին քննարկել միայն երկու օրինագիծ: «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե օրինագիծը, որի նպատակը ունի աջակցել պետական բուհերում սովորող սոցիալապես անապահով կամ շնորհաշատ ուսանողներին: ԵԽ ՀՅԴ խմբակցությանն այս օրինագծի գաղափարը դուր էր եկել, սակայն խմբակցության պատգամավորները նշեցին, որ այստեղ դեռեւս բազմաթիվ թերություններ կան, որոնք շտկման կարիք ունեն: Խմբակցությունը առաջարկեց հեղինակներին փոփոխություններ մտցնել օրինագծում, որոնք չընդունվեցին, այդ իսկ պատճառով ՀՅԴ-ն դեմ քվեարկեց օրինագծին, սակայն այն ընդունվեց: Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները քննարկեցին նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է որոշակի լրացուցիչ սոցիալ-աշխատանքային երաշխիքներ սահմանել լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերում աշխատողների համար: ՀՅԴ խմբակցության պատգամավորները նկատեցին, որ օրինագիծը գրեթե նույնությամբ կրկնում է ԱԺ պատգամավոր Ռուզան Առաքելյանի հեղինակած օրինագծին: Այլ հարցեր երիտասարդական խորհրդարանը քննարկել չկարողացավ: Երիտասարդ պատգամավորների կեսից ավելին` հիմնականում իշխող կուսակցությունից, հերթական ընդմիջումից հետո անվերադարձ լքել էին խորհրդարանի դահլիճը` ըստ էության տապալելով ԵԽ-ի աշխատանքները։ Քվորումի բացակայության պատճառով, օրինագիծը, որին բոլոր խմբակցությունները կողմ էին արտահայտվել, չընդունվեց, իսկ նիստը չշարունակվեց:

2011-11-09

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ի համար տարբերություն կա, թե ով կլինի 2018թ. վարչապետի թեկնածուն,...
...
Ես չեմ երազում Վանոյի ժամանակների մասին. Ռուստամյան
Մեր երկրում մենք որևէ թշնամի չունենք. Ռուստամյանը՝ այլ ուժերի...
Այլ...