Երիտասարդական խորհրդարան.Հիմնավորումները ՀՅԴ-ին չեն գոհանցնում

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում ունեցած իր ելույթում ԵԽ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Վարդանյանը նշեց, որ խմբակցության համոզմամբ անհասկանալի է օրենքի ԺԲ կետը, որով սահմանվում է բարձր հասարակական ակտիվություն ունեցող, բուհերի ուսանողական կյանքում ակտիվորեն ներգրավված ուսանողներին արտոնություններ տալու հարցը: «Եթե ուսխորհուրդներն ուզում են ուսանողական կյանքում ներգրավվածներին արտոնություններ տալ, ապա թող սկզբի մասը հանեն եւ թողնեն նշեն միայն «բուհերի ուսանողներին», եւ ընտրեն ակտիվ ուսանողներին»,- առաջարկեց Վահան Վարդանյանը: Վերջինս նաեւ նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչ սկզբունքով են ուսխորհուրդները որոշելու ուսանողի հասարակական ակտիվությունը: «Եթե ես հասարակական կազմակերպության կամ կուսակցության անդամ եմ եւ ակտիվ հասարակական գործունեություն եմ կատարում, սակայն ուսխորհուրդը կամ ռեկտորատը ինչպես, ինչ մեթոդով է պարզելու ես ակտիվ եմ, թե ոչ»: Վահան Վարդանյանը հայտարարեց, որ իրենց համար պարզ չէր նաեւ, թե ինչ սկզբունքներով է որոշվել սահմանված զեղչերի տոկոսները:

2011-11-09

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
7 տարի ժամանակ կա, հասնելու ենք նրան, որ Սփյուռքը մասնակցի ընտրություններին...
Պետք է կիրառել ոչ թե «ցեղասպան գործողություններ», այլ «ցեղասպանություն»...
Առաջարկելու ենք մեխանիզմներ, որպեսզի Սփյուռքն էլ իր մասնակցությունն...
Սոցիալապես անապահով խավերը պետք է զգան պետության հոգածությունը....
Այլ...