Երիտասարդական խորհրդարան. ՀՅԴ խմբակցությունը մասնակցեց քարոզարշավի և զբաղվածության վերաբերյալ սեմինարի

Երիտասարդական Խորհրդարանի ՀՅԴ խմբակցութունը, ՀՅԴ ՀԵՄ-ի և ՆԱՈՒՄ-ի անդամների հետ միասին մասնակցեց նոյեմբերի 18-20-ը, Աղվերանում Հրայր Մարուխյան և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամների կողմից կամզակերպած «Քարոզարշավի և զբաղվածության» վերաբերյալ սեմինար-թրեյնինգին: Եռօրյա սեմինարի ընթացքում մշակվեց ՀՀ-ում գործազրկության դեմ պայքարի արդյունավետ միջոցներ, նշվեցին հնարավոր լուծումներ և տրվեցին հստակ ուղերձներ: ՀՅԴ խմբակցության քարտուղար Ազատուհի Սիմոնյանը ներկայկացրեց գործազրկության խնդիրը ՀՀ-ում, դրանց հնարավոր լուծումներն ու առաջարկները թեմայով նախապես մշակված ելույթ: Սեմինարի մասնակցիները ընտրեցին թիրախային խմբեր, որոնց մեջ ընդգրկվեցին երիտասարդ ընտանիքները, բարձրադիր վայրերում ապրող ուսանողները, բարձրագույն կրթություն ունեցող գործազուրկերը: Խմբակցության ղեկավար Վահան Վարդանյանը, երիտասարդ ընտանիքների աշխատանքային խմբի կողմից մշակված ծրագրում կարևորեց նրանց բնակարնով ապահովելու և նորաստեղծ ընտանիքին բանակարան ձեռք բերելու հնարավորություն տալու փաստը: Մշակվեցին հստակ մեխանիզմեներ ու քաղաքականություն, կազմվեց ծրագրի իրականացման համար պահանջվող միջոցների ցանկը: Ծրագրի ավարտին որոշվեց, որ կազմված ծրագրերի իրականացմամբ պետք է զբաղվեն մասնակցիները:

2011-11-21

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ի համար տարբերություն կա, թե ով կլինի 2018թ. վարչապետի թեկնածուն,...
...
Ես չեմ երազում Վանոյի ժամանակների մասին. Ռուստամյան
Մեր երկրում մենք որևէ թշնամի չունենք. Ռուստամյանը՝ այլ ուժերի...
Այլ...