Կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը ռիսկային է

Ներկայացնելով ԱԺ ՀՅԴ խմբակցության տեսկաետը` ՙԿենսաթոշակային բարեփոխումների փաթեթի՚ վերաբերյալ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը տարօրինակ համարեց այն իրողությունը, որ արտահայտվում են բացառապես դրան դեմ պատգամավորները: Քաղաքական մեծամասնությունը լռում է, քանի որ նրանք լավ էլ հասկանում են, որ այն ռիսկային է: ՙԵկել է ժամանակը հիշեցնելու ՀՀ նախագահի խոսքերը, ըստ որոնց` ՙում շատ է տրված, նրանից էլ շատ պահանջվում է...՚ - ասաց նա: Դե, ժողովուրդն էլ պահանջում է, բայց ինչ է ստանալու...Կենսաթոշակի կուտակային սկզբունքը այս ձևով ներդնելու դեպքում կուտակված գումարները դրվելու են որոշ շրջանակների տրամադրության տակ, որոնք էլ դրանք կտնօրինեն թե եվրոպական և թե ներքին շուկաներում: Իրենից գանձված գումարների շրջանառությունից ակնկալվող տոկոսների հետ, բնականաբար, քաղաքացին որևէ մասնաբաժին ունենալ չի կարող: Իսկ մենք գիտենք, թե մոտավորապես ում կարտոնվի տնօրինել դրանք: ԱՊՊԱ ապահովագրական գործընցը կարծես ցույց տվեց, թե դա մոտավորապես ինչպես է արվում՚: Այնուհետև` Վահան Հովհաննիսյանը վիճելի համարեց այն իրողությունը, որ ներդրվելիք կեսաթոշակային համակար•ը հաշվի է առնելու միայն կուտակված գումարի չափը և անտեսվելու է աշխատանքային ստաժը: Բացի այդ, մինչև ե±րբ Կառավարությունը պետք է անորոշ թողնի կենսաապհովման նվազագույն զամբյուղի նվազագույն շեմը, որ շեմից հետո է, որ մարդուն պետք է համարել ծայրահեղ ախքատ և այլն: ՙԾայրահեղ ենք ամեն ինչում, այդ թվում նաև այս հույժ կենսական փաթեթի ներդրման գործում: Չէ որ եղան երկրներ, որոնք տապալվեցին այս համակարգը որդեգրելով: Ինչու չգնալ մեկ այլ ճանապարհով. հապճեպ ընդունելու փոխարեն, կենսաապահովման համակարգի բարեփոխման այս ծրագիրը դնել համաժողովրդական քննարկման: Պարզ չէ, որ հրապարակային քննարկման դեպքում քաղաքական մեծամասնությունը տանուլ կտա: ՀՅԴ խմբակցությունը պաշտպանելով կենսաթոշակի համակարգը արմատապես բարեփոխելու նախաձեռնությունը, կտրականպես դեմ է այն իրականացնելու այս ձևին՚ - ասաց ՀՅԴ խբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

2010-12-20

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...