Երիտասարդական խորհրդարան.Օրհներգը ճաշակով չի որոշվում

Պետական խորհրդանիշերի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում Երիտասարդական խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Վարդանյանը նշեց, որ որ օրինակ օրհներգից «շեղում» չի նշանակում վատ ձայնային տվյալներ ունենալու պատճառով վատ երգելը: «Օրենքը սահմանել է կոնկրետ նորմեր եւ տվել հավելված, որտեղ նշված է դրոշի գույնը, չափերը: Օրենքը դա կարեւորում է եւ կարծում եմ, որ բոլորս ենք կարեւորում»,- ասաց Վահան Վարդանյանը: Իսկ խորհրդարանականների հայտարարություններին, թե պետական խորհրդանիշներն անարգողներին կարելի է «ինքնադատաստանի» ենթարկել, Վահան Վարդանյանը նշեց, որ դա օրենքով պատժելի արարք է: Անդրադառնալով խորհրդարանի դահլիճում հնչած բացասական կարծիքներին` ՀՀ օրհներգի վերաբերյալ, Վահան Վարդանյանը զարմացավ. «Ինչպե՞ս կարելի է անձնական ճաշակի հիման վրա ասել, թե այն չի համապատասխանում օրհներգ լինելուն, կամ` օրհներգ չէ»:

2011-12-09

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
7 տարի ժամանակ կա, հասնելու ենք նրան, որ Սփյուռքը մասնակցի ընտրություններին...
Պետք է կիրառել ոչ թե «ցեղասպան գործողություններ», այլ «ցեղասպանություն»...
Առաջարկելու ենք մեխանիզմներ, որպեսզի Սփյուռքն էլ իր մասնակցությունն...
Սոցիալապես անապահով խավերը պետք է զգան պետության հոգածությունը....
Այլ...