Երիտասարդական խորհրդարան. Հղի կանայք պետք է ազատվեն գիշերային աշխատանքից

Երիտասարդական խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Վարդանյանը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ընթացքում ԵԽ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեց. «Նախագծի հիմնավորման մեջ գրված է, որ գիշերը հորմոնային վերակառուցումներ են տեղի ունենում, այսինքն եթե այդ գործընթացը պարտադիր տեղի է ունենում եւ դա հիմնավորված է, ապա ինչու պետք է այն տրվի բժշկի եզրակացությամբ: Ինչ կապ ունի բժշկի եզրակացությունը, եթե վտանգը հաստատված է» Ի պատասխան հիմնական զեկուցողը նշեց, որ ոչ բոլոր կանանց մոտ են այդ հորմոնալ փոփոխությունները տեղի ունենում: «Մենք փորձում ենք արդեն խնդիրներ ունեցող կնոջ ներգրավումից խուսափել, իսկ առողջ կանայք, հնարավոր է հղիության որոշակի ժամանակահատվածում դիմանա այս փորձությանը»,- ասաց նա: Վահան Վարդանյանը նաեւ նկատեց, որ ցանկացած աշխատողի, այդ թվում երեխա խնամող մայրերի համար աշխատելը սեփական ցանկությամբ է պայմանավորվում, ոչ թե պարտադրանքով: Բայց չի բացառվում, որ կինը կարող է աշխատել այնպիսի համակարգում, երբ ստիպված է լինում օրինակ գիշերը հերթապահելու: Սակայն եթե օրենքով ամրագրվի, ապա նա իրավունք կունենա խուսափել գիշերային աշխատանքից: Արդեն իր ելույթում Վահան Վարդանյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու, եւ առհասարակ, իրենք կողմ են, որ հղի կանայք ընդհանրապես չաշխատեն գիշերը` անգամ առանց բժշկի եզրակացության:

2011-12-13

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ԱԺ խմբակցությունները հանդիպել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ...
Առաջին արդյունքները նկատելի են. Աղվան Վարդանյան
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Այլ...