Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները շնորհավորեցին ՀՅԴ 121-ամյակը

Աշխարհի տարբեր ծայրերում գտնվող դաշնակցականներն այս օրերին նշեցին Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադրման 121 ամյակը: Նման միջոցառումներից անմասն չմնաց նաեւ Երիտասարդական խորհրդարանի ՀՅԴ խմբակցությունը: Խմբակցության պատգամավորների հրավերով ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում էին հավաքվել Երիտասարդական խորհրդարանի տարբեր խումբ-խմբակցությունների, ինչպես նաեւ անկախ պատգամավորները: ԵԽ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Վարդանյանը ողջունեց հյուրերին: «Ես չեմ ուզում ներկայացնել Դաշնակցության 121-ամյա պատմությունը եւ խոսել այն մասին, թե ինչ է արել ՀՅԴ-ն եւ ինչ ավանդ ունի թե հայապահպանության հարցում, թե Հայ Դատի գրասենյակների կատարած աշխատանքի մասին: Հաճախ այդ ամենով ուրախանում ենք ոչ միայն մենք` որպես Դաշնակցականներ, այլ ուրախանում է ողջ հայությունը: Այսինքն կուսակցության ունեցած հաջողությունները ոչ միայն մերն են, այլ ամբողջ հայությանը»,- ասաց նա: Խոսելով դաշնակցական երիտասարդության անունից` Վահան Վարդանյանը ասաց, որ երիտասարդները պատրաստ են նույն կամքով եւ վճռականությամբ պայքարել` ավագ ընկերների կիսատ թողած գործն ավարտի հասցնելու համար: Ելույթներ ունեցան եւ ՀՅԴ-ին շնորհավորեցին նաեւ ԵԽ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Վանեսյանը, ԵՊՀ Ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը, «Համագործակցություն» պատգամավորական խմբի ղեկավար Հայկ Կոնջոյանը, Տիգրան Նաղդալյանը եւ այլ պատգամավորներ:

2012-01-06

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...