Ադրբեջանը շարունակում է նենգափոխել եւ խոչընդոտել ԼՂՀ խաղաղ բանակցային գործընթացը

ԱԺ նիստի ընթացքում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը դարձյալ հիշեցրեց, որ խորհրդարանը պարտավոր է քննարկել իր հեղինակած «ԼՂ հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու` Ադրբեջանի պատասխանատվության մասին» օրինագիծը, քանի որ այն պետք է քննարկվեր դեռեւս անցյալ նստաշրջանի ընթացքում, իսկ չքննարկելն ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում է: «Այդ հայտարարությունը պարտադիր է նաեւ քաղաքական առումով, որովհետեւ Ադրբեջանը նենգափոխման գործընթացն իրականացնում է մեր աչքի առաջ: Արդեն Մեքսիկան իր երկու պալատներով Խոջալուն ճանաչել է որպես հայերի կողմից կատարված ցեղասպանություն: Մեծ աշխատանքներ են արդեն ծավալվում Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում, Բելգիայում, իսկ առաջին ծիծեռնակը, պարզ է, որ Պակիստանն է: Նենգափոխման դեմ կոնկրետ քայլ է սա, դուք չեք ուզում կատարել, իսկ հետո զարմանում եք, թե ինչու է Ադրբեջանը հաջողությամբ իրականացնում նենգափոխման քաղաքականությունը: Սրա դեմը պետք է առնենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Ի պատասխան ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ասաց, որ ընդունում է մտահոգությունը: «Բայց դուք էլ լավ գիտեք, որ միայն հայտարարությամբ չէ, որ այդ գործընթացի դեմը պետք է առնել: Դրա համար կոնկրետ քայլեր եւ գործողություններ են անհրաժեշտ»- ասաց նա: Անդրադառնալով հայտարարությանը` Սամվել Նիկոյանը նշեց, որ իրենք հայտարարության բովանդակությանը դեմ չեն, այդ քաղաքական գործիքը կարելի է կիրառել, բայց պետք է անել այն ժամանակ, երբ դա առավելագույն օգտակարություն կապահովի:

2012-02-06

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...