Այս օրենքը բացում է դռները աղանդավորության առջև

Ըստ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի` Լեզվի և հանրակրթության մասին օերենքի ամենախոցելի հատվածը այն է, որ չկան չափորոշիչներ: Հետևաբար` ցանկացած երկիր, այդ թվում թուրքերը, կարող են Հայաստանում բացել իրենց լեզվով դպրոցներ: ՙԵրբ չկան չափորոշիչներ, մերժումը նման դեպքերում կարող է հասկանալի չլինել: Ասում ենք` ինչպես կարող է կառավարությունը գնալ նման քայլի: Բայց չէ որ այդ դեպքում մեր երկիրը խախտած կլինի իր միջազգային պարտավորությունները: Օրինագծի 3-րդ հոդվածի 3 կետն ասում է, որ նման դպրոցներ կարող են բացվել նաև միջպետական համաձայնագրերի հիման վրա: Շատ ավելի ճիշտ կլիներ, եթե նաև բառը փոխարինվի բացառապես բառով: Սա նաև հնարավորություն կտա հետագայում ճիշտ կողմնորոշվել կրթական քաղաքականություն իրականացնելու համար: Այս պահի դրությամբ, այս օրենքով մենք բացում ենք դռները Հայաստանում աղանդավորության առջև: Իսկ դա ազգային անվատանգության հարց է:

2010-12-22

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Արտաքին քաղաքականությունը շատ նուրբ արվեստ է, այդտեղ ամեն մի...
Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջին օգտվողը լինելու է Ադրբեջանը....
90-91 թվականներին շատ լավ ընտրություններ ենք ունեցել, բայց դրանից...
Այլ...