Ադրբեջանը շարունակում է նենգափոխել գործընթացը

ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ԱԺ նիստի ընթացքում հիշեցրեց, որ «ԼՂ հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» իր հեղինակած հայտարարության տեքստը դարձյալ ընդգրկված չէ օրակարգում եւ դա ընթացակարգի խախտում է: «Հերթական նենգափոխումը տեղի ունեցավ մեր քառօրյաների արանքում: Ադրբեջանը նոր պրոցես է սկսել, որ Բունդեսթագը ճանաչի իր հայտնի թեզերը եւ քանի որ այս հայտարարությունը չէինք ընդունել, մենք ստիպված եղանք բոլոր խմբակցություններով նամակ հղել` այդ պրոցեսը կասեցնելու համար: Եթե լիներ հայտարարությունը, դրա կարիքը հաստատ չէր լինի: Եթե լիներ հայտարարությունը, ապա դա բոլորովին այլ մակարդակով ասված կլիներ: Բունդեսթագի հետ պետք է խոսել Ազգային ժողովի մակարդակով»,- ասաց Արմեն Ռուստամյանը` ավելացնելով, որ պետք է կասեցնել նենգափոխման գործընթացը, քանի դեռ ավելի լուրջ խնդրի առաջ չեն կանգնել: Ի պատասխան ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ եթե հայտարարություններով հնարավոր լիներ նման գործընթացների դեմն առնել, ապա օրական երկու անգամ հայտարարություն կարվեր: «Բայց կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք, որ դա գործընթաց է, որ Ադրբեջանը շարունակելու է` անկախ նրանից` մենք հայտարարություն արել ենք, թե չէ»,-ասաց նա` ավելացնելով, որ հայտարարությունն այն գործիքը չէ, որով կկարողանանք խնդիրը լուծել: Արմեն Ռուստամյանը չհամաձայնեց, ասելով, որ ԱԺ-ն հայտարարություններ անելու լիազորություն ունի եւ նման հայտարարությունների միջոցով խորհրդրարանը շատ բաների է կարողացել հասնել: «Եթե նշանակություն չունի, ուրեմն եկեք հանենք այդ գործառույթը մեզնից: Կամ այդ դեպքում ինչի խորհրդարանը ներկայացնող խմբակցությունները ինչո՞ւ նամակ գրեցին: Եթե հայտարարությունը նշանակություն չունի, բա էդ նամակը ինչ նշանակություն կունենա»:

2012-02-27

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...