Պետք է միջազգային ատյաններում բարձրաձայնել Բաքվի եւ Սումգայիթի ջարդերի մասին

Խորհրդարանական ավանդական հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանն անդրադարձավ Սումգայիթյան իրադարձություններին: “Ադրբեջանը օգտվելով առիթից ջանք ու եռանդ չի խնայում Խոջալուն որպես 20-րդ դարում հայերի կողմից իրականացված ցեղասպանություն ներկայացնելու համար”,- հիշեցրեց պատգամավորը` ավելացնելով, որ միջազգային ատյաններում արդեն խոսվում է Խոջալուի մասին: Ռուզան Առաքելյանը հիշեցրեց, որ բանակցային գործընթացներում շրջանցվում է փախստականների խնդիրը, եւ առաջարկեց այն ներառել Արցախյան հարցի բանակցությունների օրակարգում: “Խեղաթյուրվում է պատմությունը, որը ժամանակին պատշաճ չի արձանագրվում: Որպեսզի խուսափենք հետագայում Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի կեղծումից ու խեղաթյուրումից, արդեն հրամայական է, որ մենք էլ Ադրբեջանցիների փորձը մեր առջեւ ունենալով ջանք չխնայենք` միջազգային ատյաններում ճշգրիտ ներկայացնել Սումգայիթում ու Բաքվում տեղի ունեցածը”,- կոչ արեց պատգմավորը:

2012-02-28

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...