Թուրքական քարոզչությունը մոլեգնել է նոր ուժով

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչությունը վերջին շրջանում մոլեգնում է նոր ուժով: Վերջերս Մոսկվայում տպագրված մի հանրագիտարան դրա վառ ապացույցներից մեկն է: Խեղաթյուրելով պատմությունը այս հանրագիտարանի ստեղծողները միջազգային հանրությանը նորից ու նորից հրամցնում են հակահայկական, հակապատմական և հակագիտական խայտարակ տեղեկություններ: Այս գործընթացն, իհարկե, նոր չէ, սակայն նոր է հակահայկականությունը առավել ուժեղ դիրքերի վրա դնելու նրանց նախանձելի հետևողականությունը: Փաստերն ավելի խոսուն են. Թուրքիայում արդեն քանի տարի է գործում է հատուկ ինստիտուտ, որի նպատակն է շարունակաբար իրականացնել հակահայկականություն բոլոր ուղղություններով և ձևերով: Իսկ մի ամբիոն լծված է ամեն ինչ հիմնովին հատուկ նենգափոխելու գործին: Ժամանակն է, որ Կառավարությանը կից ստեղծվի մեր քարոզչությունը համադրող և արդյունավետ դարձնող հատուկ օղակ, որը պետականորեն, կրկնում եմ` պետականորեն կիրականացնի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած հակահայ հակադարձումները, նոր հիմքերի վրա կդնի հայանպաստ քարոզչությունը:

2010-11-16

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Արտաքին քաղաքականությունը շատ նուրբ արվեստ է, այդտեղ ամեն մի...
Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջին օգտվողը լինելու է Ադրբեջանը....
90-91 թվականներին շատ լավ ընտրություններ ենք ունեցել, բայց դրանից...
Այլ...