Երիտխորհրդարանը հյուրեր է ընդունում

Երիտասարդական Խորհրդարանի Դաշնակցության Խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ-ում տեղի ունեցավ հանդիպում սփյուռքի տարբեր գաղթօջախներից ժամանած դաշնակցական ակտիվ երիտասարդների ու Երիտասարդական Խորհրդարանի տարբեր խմբակցություններ ներկայացնող պատգամավորների հետ: Երիտխորհրդարանի Դաշնակցության Խմբակցության ղեկավար Վահան Վարդանյանը ողջունեց ներկաներին, լուսաբանեց հյուրերին Երիտխորհրդարանի նշանակության, գործառույթների, անելիքների և էֆեկտիվության մասին: Հանդիպմանը քննարկվեցին նաև Հայաստանում երիտասարդներին հուզող խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները: Ներկաները առաջընթաց համարեցին Երիտխորհրդարանի հայակական մոդելի ստեղծումը` նշելով , որ Երիտխորհդարանը երիտասարդների համար քաղաքական գործընթացներին ներգրավված լինելու ևս մեկ միջոց է:

2012-03-23

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...