Կոռուպցիան միայն 4 նախարարություններում չի

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանն իր ելույթում անդրադարձավ օրեր առաջ վարչապետի կողմից չորս նախարարություններում առկա կոռուպցիոն երևույթների բացահայտման պահանջին: «Կարծում եմ ոչ ոք չի կասկածում, որ եթե լուսարձակի տակ առնվի ցանկացած այլ բնագավառ, ապա կպարզվի, որ կացությունը նույնն է ինչ որ նշյալ ոլորտներում: Ասվածի ամենաթարմ վկայությունը կարելի է համարել հենց այսօր Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվությունը: Ես համոզված եմ որ կոռուպցիան եւ նրան ուղեկցող երեւույթները այսօր արդեն այնպիսի չափեր են ընդունել, որ ուղղակիորեն վտանգում են մեր ազգային անվտանգությունն ու պետության ապագան»,- ասաց նա: Խմբակցության քարտուղարը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար առանձնացրեց երեք նախապայման` քաղաքական կամք, հասարակության մասնակցություն և գործընթացների թափանցիկություն, ինչպես նաև օրենքի առաջ բոլորի հավասարություն ու պատժի անխուսափելիություն: «Համենայնդեպս մեր խմբակցությունը ուշադրությամբ կհետեւի գործընթացին եւ համապատասխան կերպով կարձագանքի»,- եզրափակեց Արտաշես Շահբազյանը:

2010-11-16

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Եթե լիարժեք բանակցություններ են ուզում, պետք է խոսեն Արցախի հետ....
Այլ...