Երիտասարդական խորհրդարան.ՀՅԴ-ականները լրացումներ են անում

2012 թվականի փետրվարի 14-ին մեկնարկեց առաջին գումարման չորրորդ նստաշրջանը: Երիտխորհրդարանը այս նիստի օրակարգային հարցերն էին "Բնակարանային հիփոտեքային կրեդիտավորման մասին" ՀՀ օրենքի նախագիծը և "Երիտասարդության մասին" ՀՀ օրենքի նախագիծը: ԵԽ ՀՅԴ Խմբակցության քարտուղար՝ Ազատուհի Սիմոնյանը հանդես եկավ օրակարգի փոփոխության առաջարկով՝ Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին զուգընթաց ԱՊՀ երկրների Երիտասադրական Խորհրդարանների ֆորումին ՀՀ Երիտասադրական Խորհրդրաանը ներկայացնող պատվիրակությունը հանդես գա զեկույցով: Առաջարկը ընդունվեց և Երիտխորհրդրաանը ներկայացնող պատվիրակությունը հանդես եկավ զեկույցով: "Բնակարանային հիփոտեքային կրեդիտավորման մասին" ՀՀ օրենքի նախագծի մտքերի փոխանակության ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը ողջունում է այս նախագիծը և կողմ է քվեարկելու նախագծին: Երիտասարդության մասին ՀՀ օրենիք նախագծի քննարկումը բավականին բուռն էր: Հնչեցին բազում մտքեր և առաջարկներ, եղան հարց ու պատասխան: ՀՅԴ խմբակցության քարտուղար Ազատուհի Սիմոնյանը իր հարցում նշեց, թե ինչու է օրենքի նախագծում երիտասարդ համարվում 6-35 տարեկան ՀՀ քաղաքացին, որն է երիտասարդության տարիքային շեմը 30-ից բարձրացնելու հիմնավորումը: Ելույթների ընթացքում Ազատուհի Սիոմնյանը ներկայցերց ՀՅԴ խմբակցության կարծիքը և առաջարկների փաթեթը օրենքի նախագծի վերաբերյալ: ՀՅԴ խմբակցության առաջարկների փաթեթի մեջ ներառված էին՝ պետական աջակցություն երիտասարդական ձեռներեցությանը, տաղանդավոր և նախաձեռնող երիտասարդների ստեղծագործական և ինովացիոն ներուժի զարգացմանն աջակցում` հիմնելով տնտեսական կարգավորման համակարգ` երիտասարդ տաղանդներին աջակցելու գործում հաստատությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, հասարակական միավորումների, ֆոնդերի և առանձին անձանց գործունեությունը խթանելու նպատակով, և սահմանել պարգևատրումներ, թոշակներ ու խրախուսման այլ ձևեր` տաղանդավոր երիտասարդների համար: Իր ստեղծագործ և նորարար գործունեությունը կազմակերպելու նպատակով պայմանագրային ձևով երիտասարդությանը տրամադրել պետական սեփականություն հանդիսացող միջոցներ` ներառյալ հրատարակչություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ցուցահանդեսային և համերգային դահլիճներ: ՀՅԴ Խմբակցությունը իր տասնայկի հասնող առաջարկների փաթեթը գրավոր կերպով հանձնեց օրինագծի հեղինակին՝ նրանք ևս օրինագծում ներառելու համար:

2012-02-14

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...