Երբ կառավարությունը ինքն էլ չգիտի...

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ Կառավարության տնտեսական քաղաքականությանը ասաց, որ մեր կառավարությունը թեև փորձում է գնալ միջազգային լավագույն փորձի կիրառման ճանապարհով, սակայն խորությամբ չհասկանալով այդ պրոցեսների տրամաբանությունը, բայց ճգնելով մեր քաղաքականությունը նմանեցնել նրանց, իրականում ստանում է լրիվ հակառակ արդյունք: «Ճգնաժամի սկզբում բոլոր զարգացած պետությունները` Միացյալ Նահանգները և Եվրոմիությունը և այլ պետություններ, հայտարարեցին, որ գնում են ընդլայնողական քաղաքականության, այսինքն` ավելացնում են ծախսերը, ներգրավում են լրացուցիչ միջոցներ` պարտքերի տեսքով և փորձում են խրախուսել տնտեսությունը: Մեր կառավարությունը նույնպես հայտարարեց ընդլայնողական քաղաքականություն իրականացնելու իր մտադրությունների մասին: Այնուհետև կառավարությունը ասաց, որ այդ քաղաքականությունը տվել է լավ արդյունք»,- ասաց Արա Նռանյանը: Այսքանից հետո եթե այդ քաղաքականությունը հաջողված էր, ապա ինչու մեր կառավարությունը չի շարունակում այն և հայտարարում է, թե վերադառնում է նախաճգնաժամային քաղաքականությանը:

2010-11-18

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...