Կառավարությունը շեղվել է իր քաղաքականությունից

«Նվազագույն աշխատավարձի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ամենամտահոգիչ իրողություններից մեկը համարեց այն, որ փաստորեն խախտվում է ՀՀ Սահմանադրության և Եվրոպական վերանայված սոցիալական խարտիայի պահանջները: Ըստ նրա` նվազագույն աշխատավարձը չպետք է միջին աշխատավարձի 50 տոկոսից նվազ լինի, դա նաև նշանակում է, որ պետությունը չի ուզում հաշվի նստել երկրում եկամուտների անհավասար բաշխման իրողության հետ: «Ընդամենը 2500 դրամով ավելացնելով նվազագույն աշխատավարձը Կառավարությունը ակամայից խեղաթյուրում է իր իսկ որդեգրած տնտեսական քաղաքականությանը, որովհետև այդ չափի մեջ հաշվի առնված չեն գնաճի տեմպերը, հաջորդ տարվա Մայիսին սպասվող գազի սակագնի թանկացման փաստը, որը անխուսափելիորեն շղթայական հետևանքների է բերելու: Այս ընթացքը կհանգեցնի նրան, որ կհայտնվեք մի արատավոր ցիկլի մեջ և անիմաստ կդառնա սոցիալական երկիր կառուցելու մասին բոլոր հավաստիացումները: Բարի եղեք վերընթերցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները և քաջություն ունեցեք ընդունել, որ պետական միջամտության ռազմավարությունը հիմնովին տապալվել է» - եզրակացրեց Արծվիկ Մինասյանը:

2010-11-16

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...