Վահան Հովհաննիսյան. Ինչո՞ւ պետք է նախանձենք Վրաստանին

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, այսօր ԱԺ-ում անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, ընդգծեց, որ թեեւ ԱԺ դահլիճում շատերը ծաղրում էին Սահակաշվիլիին, որ նա փողկապ է ուտում, բայց նա ստեղծել է մի երկիր, ուր ընդդիմություն կարող է հաղթել: «Իսկ մեր երկրում ընդդիմությանը հանձնում են դատարանների ձեռքը` բոլորովին անհիմն ձեւով: Նա իրենց երկիրն է, սա էլ` մեր, թե ինչո՞ւ պետք է մենք նրանց նախանձենք, ես դա չեմ հասկանում: Թե՞ ձեզ թվում է, որ վրացի գյուղացին ավելի լավ է ապրում, քան հայը, սխալվում եք, ընտրակաշառք չեն վերցնում, որովհետեւ չեն տալիս»,- հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավորը: Վահան Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությանը եւ նշեց, որ այն լայն թափ է հավաքել: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել, մասնավորապես` «Գրանդ Քենդի», «Ալեքս Գրիգ», «Աշտակար կաթ», «Արփիմեդ», «ՎիվաՍել» ընկերություններին, ՊՆ-ին եւ ԼՂՀ կառավարությանը:

2012-10-03

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...