Արմեն Ռուստամյան. Կառավարությունը պետք է ազնվորեն ասեր.«Դուք ինչ է, ուզում եք կտրեք էն ճյուղը, որի վրա նստա՞ծ եմ

Դաշնակցությունը կրկին հանդես է եկել Ընտրական օրենսգրքում մեկ կոնկրետ առաջարկություն իրականացնելու նախաձեռնությամբ: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: <<Բոլորը հիշում են, որ այս հարցի հետ կապված անցած գումարման խորհրդարանում ստեղծվեց կոնսենսուս մինուս մեկ իրավիճակ: Գլխավոր ընդդիմացող ՀՀԿ-ն այդ քննարկումներում իր դիրքորոշումը ներկայացնելիս նշում էր, թե սկզբունքորեն դեմ չլինելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, համարում է, որ դրան դեռ պատրաստ չենք և ընտրություններին քիչ ժամանակ է մնացել փոխելու սահմանված խաղի կանոնները: Թե ինչ խաղի կանոններ էին սահմանել իշխանությունները և ինչ կործանարար հետևանքներ կունենար դրանց փոփոխությունը սեփական իշխանությունը պահպանելու առումով ցույց տվեցին նախորդ խորհրդարանական ընտրությունները: Հիմա հատուկ հենց կոնկրետ այս մեկ առաջարկությունն ենք կրկնել անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո: Պարզ նպատակով՝ հստակեցնելու, թե առաջարկը ներկայացնլու սխալ ընթացակարգն ու անպատեհ պայմաններն էին պատճառը, որ իշխող կուսակցությունը մերժում էր այս առաջարկը, թե այն, որ առանց այս 41 բոնուսային մանդատն ունենալու և դրանց միջոցով ընտրությունների արդյունքները կանխորոշելու գրեթե անհնարին է լինելու ապահովել իրենց վերարտադրումը: Տեղեկացանք, որ կառավարությունը իր վերջին նիստում արդեն մերժել է այս առաջարկը՝ բացահայտելով հենց այս վերջին իրողությունը: Իսկ քանի որ այլևս հնարավոր չէ անպատեհության կամ ընթացակարգային խախտումների հետ կապված պատճառաբանություններ բերել, փորձել են բերել հիմնավորումներ, որոնք բացարձակապես կապված չեն Հայաստանում տիրող իրավիճակի հետ: Մասնավորապես կառավարությունը կրկին անգամ փորձել է ակադեմիական բնույթի վերլուծություն ներկայացնել տարբեր ընթացակարգերի առավելությունների և թերությունների մասին: Այդ բոլորը իսկապես ճիշտ է և աշխատում է միայն այն երկրների դեպքում, որտեղ կա ժողովրդավարակն ընտրությունների կազմակերպման ձևավորված ավանդույթ: Երբ երկու ընտրակարգով էլ հնարավոր է փոխել տվյալ երկրում իշխանությունը: Հայաստանում այդպես չէ: Հայաստանում ճիշտ հակառակն է: Փաստերը պարզապես աղաղակող են: Զորօրինակ՝ Փաստ է, որ Հայաստանի անկախացումից ի վեր երբեք իշխանությունը չի փոխվել ընտրությունների միջոցով: Նույնպիսի փաստ է, որ ընտրակարգը չի կարող լինել ժողովրդավարական, եթե այն ապահովում է մի կողմին գրեթե 100% հաղթանակ: Փաստ է, որ մեծամասնական ընտրակարգը վերջին երեք գումարումների Ազգային Ժողովի ընտրություններում չունենալով համապետական ընտրությունների բնույթ՝ ապահովել է միայն իշխանության կամ նրա հետ եղած քաղաքական ուժերի 100%-անոց հաղթանակը: Այսքանից հետո կառավարությունը հայտարարում է, որ մեծամասնական ընտրակարգը չի բացառում որևէ կուսակցության թեկնածուի ընտրությունը հենց մեծամասնական ընտրակարգով: Արդեն տասը տարի է՝ հենց սա է բացառված: Էլ բացառվելը ո±նց լինում: Ուրիշ բան որ կառավարությունն ասեր. դուք ինչ է ուզում եք կտրեք էն ճյուղը, որի վրա նստած եմ: Մենք էլ ազնվորեն կասեինք այո>>:

2012-10-23

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...