Մարտի 1-երը կանխելու համար էական քայլեր չեն արվել

Եզրափակիչ ելույթում, որն արդեն ՀՅԴ խմբակցության ամբողջական տեսկետն էր, Արծվիկ Մինասյանը խիստ մտահոգիչ համարեց այն իրողությունը, որ փաստորեն, էական քայլեր այդպես էլ չարվեցին երկրում նոր Մարտի 1-երը կանխարգելելու և բացառելու համար: Ստեղծված մի տխուր ավանդույթի համաձայն Ազգային Ժողովը հիմնովին կառավառությանն է զիջել իր գործառույթների մեծ մասը և դարձել է ինչպես ասում են` բուտաֆորիա: Փաստերն այս դեպքում խոսում են ինքնաբերաբար. 1010 իրավական հիմնարար ակտերի նախաձեռնության 75-76 տոկոսը պատկանում է Կառավարությանը: Այս պայմաններում խոսել իշխանության տարանջատման մասին, ուղղակի անիմաստ է: Խոչնդոտելով Մարտի 1-2 դեպքերի մոնիտորինգի անկախ և մշտական հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ առաջարկին և այդ գործառույթները դնելով ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի վրա, պառլամենտի քաղաքական մեծամասնությունը թույլ չտվեց, որպեսզի օրենսդիր մարմնի հեղինակությամբ և հասարակական լայն մասնակցությամբ բացահայտվեն նշված իրադարձությունների խորքային պատճառները, հատկապես դրանց սոցիալ-տնտեսական և հոգեբանական հիմքերը: ՀՅԴ խմբակցությունը հանձնաժողովի արածը համարում է ինքնախաբկանք և ցավ է հայտնում, որ այս ընթացքը չի նպաստում մեր երկրի իրավական և սոցիալ-տնտեսական իրավիճակի առողջացմանը ու կայունացմանը:

2010-12-07

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Եթե լիարժեք բանակցություններ են ուզում, պետք է խոսեն Արցախի հետ....
Այլ...