ՀՅԴ-ն դեմ քվեարկեց 2011-ի բյուջեին

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու 2011-ի բյուջեի նախագծին: Նա տեղեկացրեց, որ խմբակցությունն արդեն հրապարակել է կուսակցության եզրակացությունը:«Խաթարված է մակրոտնտեսական կայունությունը: Անկայունության իրավիճակը պատճառահետեւանքային կապով կապված է գնաճի զսպման անարդյունավետ համակարգի, չկայացած ֆինանսական շուկաների, ներքին եւ արտաքին մրցունակությունը սահմանափակող վճարային հաշվեկշռի, մուտքի արհեստական սահմանափակումներ ունեցող շուկաների, ոչ մրցակցային իրադրության, ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի չափազանց բարձր աստիճանի, ինչպես նաեւ պետության սոցիալ-տնտեսական գործառույթների ակնհայտ խեղաթյուրումների հետ»,- նշված է ՀՅԴ խմբակցության 2011-ի բյուջեին դեմ քվեարկելու պատճառները մատնանշող եզրակացության մեջ:

2010-12-09

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...