Արմեն Ռուստամյան. Հայտարարություն 04.12.2012

Հայտարարություն ¥04.12.2012թ.¤ Սիրելի հայրենակիցներ, Ինչպես գիտեք Դաշնակցությունը հանդես է եկել ¦միասնական օրակարգով դեպի նախագահական ընտրություններ§ կարգախոսով հասարակության լայն շերտերին համախմբելու նախաձեռնությամբ: Այս նախաձեռնությունը բխում է մեր այն ձևավորված համոզումից, որ - նախ անհրաժեշտ է ձևակերպել և ընդունել այն առաջնահերթությունները, որոնց իրագործմամբ է հնարավոր դուրս բերել երկիրը այս տևական տեղապտույտից և ապահովել նրա անվտանգ ու արագընթաց զարգացումը, - առկա է ընտրությունների նկատմամբ հասարակության ծայրահեղ անվստահություն, - առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ չունի հասարակության մոտ բավարար վստահություն, - ընտրությունները անխուսափելի իշխանափոխության վերածելու գործնականում միակ հնարավորությունը ընդդիմադիր զանգվածի լիարժեք համախմբումն է, - վերջապես Հայաստանի ապագան կախված է նրանից, թե պետության ապագա գլուխը որքանով է այս մարտահրավերները կարևորելու և կստանձնի դրանք հաղթահարելու հանձնառությունը: Հայաստանին այսօր - պետք է ազգային պետական ուղեգիծ, որպեսզի երբևէ չզիջենք մեր շահերն ու նպատակները զարգանալու պատրվակով, - ազատություն և ժողովրդավարություն է պետք, որպեսզի չզիջելու համար հնարավոր լինի զարգանալ, - արդարություն է պետք, որպեսզի հանուն ներազգային համերաշխության բոլորին տրվեն հավասար հնարավորություններ և բոլորն օգտվեն ստեղծված բարիքներից, Սա է երաշխավորում Դաշնակցության առաջարկած 7 կետանոց օրակարգի կատարումը: Հետևաբար, առանց միասնական օրակարգի ընդունման և դրա կատարումը երաշխավորող ճանապարհային քարտեզի համաձայնեցման անպտուղ և սին է միացյալ թեկնածուի որևէ փնտրտուք: Միաժամանակ, ուզում եմ պարզ և հստակ հայտարարել՝ մենք մեզ չենք ուզում որևէ մեկից գերադասել, բայց որևէ մեկն էլ հաստատ մեզնից գերադասելի չէ: Մենք այս օրակարգը պահպանելու ենք այնքան ժամանակ, քանի չի հաջողվել հանել երկիրն ու ժողովուրդը թմբիրից և ազատել այս կապանքներից: Բոլորին հրավիրում ենք դեկտեմբերի 6-ին խորհրդաժողովի՝ ավելի լայն լսարանի առջև քննարկելու միասնական օրակարգով դեպի նախագահական ընտրություններ գնալու ստեղծված հնարավորությունը:

2012-12-04

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...