ԱԺ ՀՅԴ խմբակցությաբն ղեկավար Արմեն Ռուստամյանի Հայտարարությունը

Առաջին անգամը լինելով ՀՅԴ և երկու այլ ուժեր հայտ չեն ներկայացրել մասնակցելու այս ընտրություններին, Այս աննախադեպ իրավիճակը լրջագույն ախտանշան է այն խորը ճգնաժամի, որ առկա է Հայաստանի ընտրական համակարգում, Այդ ճգնաժամի հիմնական պատճառները հայտնի են՝ - իշխանության լիակատար չարաշահումը, որը իրականացվում է իշխող քաղաքական ուժի կողմից պետության վարչաֆինանսական ռեսուրսի անվերահսկելի և անսանձ օգտագործման միջոցով - ընտրությունների նկատմամբ հասարակության ծայրահեղ անվստահությունը, ինչն արմատավորվել է իշխանությունը ընտրությունների միջոցով փոխելու նախադեպի չգոյությամբ: Ահա այս ծայրահեղ անհավասար և անմրցակցային պայմաններն են անիմաստ և անարդյունավետ դարձնում իշխող քաղաքական ուժից բացի որևէ այլ քաղաքական ուժի նպատակային մասնակցությունը այս ընտրություններին: Սրանից բացի այլ բացատրություններ փնտրելը կամ ինքնախաբեություն է, կամ այս կամ այլ կերպ ծառայում է իշխանական սցենարի ամբողջացմանը: Մենք ամենևին չենք դադարեցնելու մեր պայքարը հանուն 7 կետերով մեր հռչակած նպատակների: Պարզապես մենք, նույն այդ 7 կետերի իրականացմանը հասնելու նպատակահարմարությունից ելնելով, այս պայմաններում հրաժարվում ենք պարտադրված կանոններով խաղեր խաղալուց: Երբ այս ամենը իմանալով՝ մեզ քննադատում են իշխանությունները, ինչ-որ առումով հասկանալի է, որովհետև հակառակ դեպքում նրանք ստիպված պիտի ընդունեն այսպիսի ընտրություններից հրաժարվելու մեր փաստարկները: Սակայն երբ իրենց մասնակցությունը արդարացնելու համար այդ քննադատություններին միանում են նրանք, որոնք թվում է, թե իշխանության դեմ պետք է պայքարի ելած լինեին, առնվազն տարօրինակ է: Թվում է, թե նրանք պետք է ուրախ լինեին, որ դաշտը մնացել է միայն իրենց և կարող են միավորել ու լիովին տնօրինել ընդդիմադիր ընտրազանգվածը: Իսկ եթե փորձելու են իրենց առաջադրումը հիմնավորել նրանով, որ ավելի շատ տոկոս ունեն, քան չմասնակցողները, ապա պետք է հիասթափեցնեմ նրանց, որովհետև չմասնակցողների գումարային տոկոսը կազմում է շուրջ 45 տոկոս, որից իրենք անհամեմատ ավելի հեռու են: Իսկ եթե կարծում են, որ պայմանները բավարար են նորմալ ընտրություններ անցկացնելու և որպես քաղաքական ուժ բնական են համարում իրենց քաղաքական պայքարի մեջ մտնելը, ուրեմն ընդունում են, որ պայքարը քաղաքական է, հետևաբար պետք է ընդունեն նաև ընտրությունների արդյունքները և շնորհավորեն կանխորոշված հաղթողին: Հակառակ դեպքում ստիպված են լինելու կրկնել մեր նախապես արված գնահատակնները, բայց արդեն իշխանություններին մեծ ծառայություն մատուցելուց հետո:

2013-02-05

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...