ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի Հայտարարությունը

Հարգելի խորհրդարան, Զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են երկու փաստաթուղթ: Մեկ հուշագիր և մեկ համաձայնագիր՝ ստորագրված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության Ատրպատական նահանգի ներկայացուցիչների կողմից: Ըստ դրանց՝ նախատեսվում է Սյունիքի մարզից 52.000 հեկտար վարձակալության տալ իրանական կողմին՝ անասուններ տեղափոխելու և արածացնելու նպատակով: Ժամկետը 5-ից 10 տարի է: Մեկ հեկտարի վարձավճարը սկզբում անհայտ է, հետագայում աճելով՝ մինչև 25 դոլար: Գոնե հայերեն տարբերակում՝ կիսագրագետ, դասական ուղղագրությամբ, բազմաթիվ հարցական-անորոշություններով փաստաթղթեր են: Մենք վաղը, Ազգային ժողովում, կփորձենք պարզաբանումներ ստանալ կառավարությունից: Դաշնակցության Սյունիքի մարզային կոմիտեն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ իր մտահոգություններն ու տարակուսանքը հայտնելով: Սոցիալական ցանցերում խնդիրն ակտիվորեն քննարկվում է: Ի±նչ է սա նշանակում: Ի վերջո, հարցը պետության տարածքի մի մասը վարձակալությամբ տալուն է վերաբերում: Որքանո±վ է տեղին տարածքային մարմինների նման՝ չակերտավոր ինքնագործունեությունը: Եթե կայանա, այդ գործարքից ի±նչ է շահելու մեր պետությունը, շահելու±, թե± կորցնելու են այդ տարածքների հարակից գյուղացիական տնտեսությունները, ի±նչ է լինելու քաղաքական, հոգեբանական, բնապահպանական հետևանքը: Ես չեմ անդրադառնում վարձակալության համար սահմանված անորոշ գումարին. ինչ գումար էլ սահմանված լինի, նախ պետք է հաշվի առնել խնդրի ռազմավարական նշանակությունը և մեր երկրին սպառնացող ռիսկերը: Ի վերջո հարց է առաջանում, եթե այս վարձակալությունը ձեռնտու է իրանական կողմին, և մենք ունենք նման մասշտաբի ազատ արոտավայրեր, ինչու± ինքներս չենք սուբսիդավորում կամ ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրում մեր գյուղացիներին, ինչու± պետությունը չի ապահովում մսամթերքի և կաթնամթերքի երաշխավորված իրացում, ինչու± մեր գյուղացին կամ տնտեսավարողները իրենց ուժերով չեն կարող զարգացնել անասնապահությունը: Ինչու± չենք ուզում երկիրը լքել ցանկացող գյուղացու փոխարեն սոցիալապես ավելի ապահով բնակչություն և զարգացած անասնապահություն ունենալ: Այդուհանդերձ կա հարցերի հարցը՝ միջազգային հարաբերությունները ինչպե±ս կարող են նման կիսագրագետ ու սիրողական մոտեցումներով դրսևորվել: Կիսաթաքուն այս գործելաոճը որքանո±վ է համապատասխանում իրավական, ժողովրդավարական պետության մեր կարգավիճակին: Սրանք հարցերն են: Գնահատականը՝ կառավարության պարզաբանումներից հետո:

2013-02-05

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Եթե լիարժեք բանակցություններ են ուզում, պետք է խոսեն Արցախի հետ....
Այլ...