Երիտխորհրդարանի օրակարգում՝ Երիտխորհրդարանի կարգի քննարկումն է

Սույն թվականի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ 2-րդ գումարման Երիտասարդական խորհրդարանի 2-րդ լիագումար նիստը: Հայտարարվեց Երիտխորհրդարանական խմբակցությունների և պատգամավորական խմբի կազմը: Նիստի օրակարգում ներառված էր Երիտասարդական Խորհրդարանի կարգում փոփոխություն մտցնելու հարցը, համաձայն որի առաջարկվում էր Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահության հարցում ևս ընդունել ռոտացիոն սկզբունքը: ՀՅԴ խմբակցությունը սկզբունքորենհամաձայն լինելով ռոտացիոն սկզբունքի կիրառմանը, որը ավելի լայն հնարավորություններ է ստեղծում Երիտխորհրդարանի հետագագործունեության դաշտում, այնուամենայնիվ օրինագծի ամբողջական լինելու համար մշակել էր մի շարք առաջարկներ: Առաջարկվում էր ռոտացիան իրականցնել ըստ հանձնաժողովի անդմաների անվանացանկի այբբենական կարգի, որը իրենով իսկ կապահովեր լիարժեք օբյեկտիվություն և հետագա բարդություններից ազատում: Հատկանշելի է նաև, որ ռոտացիոն սկզբունքը, արդեն իսկ իրենից ենթադրում է ոչ ընտրական գործընթաց, և հենց այս նկատառումից ելնելով առաջարկվեց այբբենական կարգը: Չնայած, չընդունվեց խմբակցության առաջարկությունը, որոշում կայացվեց հարցի քվեարկությունը հետաձգել և մինչ այդ օրինագծի հեղինակին ներկայացնել առաջարկությունների փաթեթը:

2013-01-28

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...