Գիտաժողով, որը կմիավորի ժողովրդավարներին

ՀՅ Դաշնակցությունը դեռ 2009թ. հրապարակեց մեր երկրի զարգացման գլխավոր ուղենիշները և առանձնացրեց երեք ուղղություններ, որոնց շուրջ պետք է ծավալվեին խորքային քննարկումները: 2010թ. մարտ ամսին իր հատուկ օրակարգով տեղի ունեցավ այդ քննարկումների առաջին փուլը: Միջազգային կոնֆերանսի նյութերը, որոնցում կան բավական խոր վերլուծություններ` Հայաստանի տնտեսության և սոցիալական ոլորտի վերաբերյալ, պատրաստ են տպագրության և շուտով դուք կծանոթանաք դրանց: Երկրորդ գիտաժողովը, որի թեման է ՙԺողովրդավարության և պետակաշինության արդի մարտահրավերները՚ նախատեսված է անցկացնել Դեկտեմբերի 9-ին Երևանում, ՙԳոլդեն փելես՚ հյուրանոցում: Գիտաժողովում ելույթով հանդես կգան Ավստրիայի նախկին վարչապետը, պաշտոնատար անձիք Հուաստանից, կլսենք նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին, Մարդու իրավունքների պաշպանին և այլոց : Ակնկալում ենք, որ այս գիտաժողովը կրկին կմիավորի մեր երկրում ժողովրդավարության զարգացման հիմնախնդիրներով մտահոգ մասնագետներին ու քաղաքական գործիչներին: Սա նաև լավ առիթ է բազմակողմանի քննարկումների արդյունքում ձևավորել միասնական մոտեցումներ և նախապատրաստվել երրորդ գիտաժողովին, որի նպատակն է արդեն լինելեու ազային պետական խնդիրների ճշգրտումն ու ամբողջացումը: Առաջարկում ենք շահագրգիռ մարդկանց մասնակցել մշակվող պլատֆորմի աշխատանքներին:

2010-12-07

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...