ՀՅԴ-ն ԱԳՆ-ին կոչ է անում արժանի պատասխան տալ ադրբեջանական քարոզչությանը

Լիտվայի Սեյմում Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը Ադրբեջանում ագրեսիայի մրրիկ է առաջացրել, եւ Ադրբեջանի նախաձեռնած ծավալուն գործընթացը պետք է արժանի հակահարված ստանա ոչ միայն Հայաստանի ու Լիտվայի խորհրդարաններից, այլեւ իրենց ժողովրդավար համարող պետությունների կողմից: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին խորհրդարանում հայտարարություններին ժամին հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծմանը: «Դատապարտելով Ադրբեջանի գործունեությունը՝ կոչ ենք անում, որ Հայաստանի ԱԳՆ-ն պրակտիկա դարձնի Լիտվայում Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը, եւ բոլոր այն երկրներում, որտեղ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ կան, Արցախի հետ նման խմբերի ստեղծման նախաձեռնությամբ հանդես գա: Հայաստանի ԱԳՆ-ն պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ԼՂՀ միջազգային ճանաչումը անկասելի լինի»,- նշել է Մինասյանը՝ հավելելով, որ հենց դա արժանի պատասխան կլինի Ադրբեջանին:

2013-03-19

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...