Մարտի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը:

Օրակարգը հաստատելուց հետո քննարկվեցին ԵԽ հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ,ինչպես նաև «ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը հեղինակել է ԵԽ անդամ ՀՅԴ խմբակցության ղեկավար Ազատուհի Սիմոնյանը:Քվեարկության արդյուքնում օրակարգի մեջ ներառվեց <Անկախ> պատգամավորական խմբի նախաձեռնած <Հողային օրսենսգրքում> փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, որը սակայն չէր ստացել համապատասխան գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Ազատուհի Սիմոնյանը ելույթի ժամանակ ներկայացրեց ԵԽ հանձնաժողովների նիստերի վիճակագրությունը, ԵԽ լիագումար նիստերից բացակայողների և ոչ ակտիվ գործունեություն ծավալողների հարցը և հայտարարեց,որ ՀՅԴ խմբակցությունը առաջիկայում նախատեսում է անվստահություն հայտնել բոլոր այն մշտական հանձնաժողովների նախագահներին,ովքեր այս ամիսների ընթացքում նիստեր չեն գումարել և այդպիսով խաթարելեն ԵԽ բնականոն աշխատանքը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Մակար Եղիազարյանի «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ներկայացրած օրինագծի համար,մտքերի փոխանակման ժամանակ ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցությա նպատգամավոր Հուրի Բաղդասարյանը՝ շնորհակալություն հայտնելով հետաքրքիր նախագծի համար և ՀՅԴ խմբակցության անունից առաջարկեց,որպեսզի նախագիծը մանրամասնորեն ուսումնասիրվի տնտեսագետների կողմից՝ խոցելի հատվածներից խուսափելու համար:Իսկ Ազատուհի Սիմոնյանը նշեց, որ անհրաժեշտ է նպաստել, որպեսզի այս օրինագիծը քննարկվի ԱԺ համապատասխան հանձնաժողովում և մտցնել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

2013-03-24

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...