Մի բդեշխ կա Իջևան քաղաքում

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանրության եւ կառավարության ուշադրությունը հրավիրեց Իջեւանի քաղաքապետի ու քաղաքապետարանի գործունեության վրա: « Քաղաքապետը հասել է նրան, որ կարողանում է իրեն պահել միջնադարյան բդեշխի, իսկ ավելի ճիշտ կլինի ասել` խալիֆի պես: Շրջանցելով իր իրավասությունները անում է այն, ինչ իրեն ճիշտ է թվում»,- ասաց Մինասյանը: Հիշեցնենք, որ Իջեւանի ավագանին արդեն 1 տարուց ավել է ավագանու նիստ չի գումարում: Ավելին` ավագանու 50 տոկոսից ավելին ընդվզել է նրա արարքների դեմ և չի մասնակցում աշխատանքներին, սակայն դա չի խանգարում քաղաքապետին հրավիրել ավագանու նիստ և ընդունել քաղաքի բյուջեն: «Սա սահմանադրության պահանջների և տեղական ինքնակառավարման մասին օրենքի կոպիտ ոտնահարում է, ինչին որ առ այսօր ՀՀ Կառավարությունը նայում է հանգիստ և չի փորձում միջամտել գործերին կամ` պատժել սույն «խալիֆին»,- հայտարարեց պատգամավորն` ավելացնելով, որ դա մտահոգիչ է, քանի որ կարող է ստեղծել նոր նախադեպեր:

2011-02-08

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...